Օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը եւ կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղեւենուն, հայտնում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետեւանքով ուղեւորներ, Հրազան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Սարգսյանը, եւ 40-ամյա Արթուր Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: