Հայաստանում օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 288  նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով (երկուսը մահացել են երեկ): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Վերջին մեկ օրում կատարվել է 1848 նոր թեստավորում:

Այսպիսով` կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք  է գրանցվել, և 511 քաղաքացի առողջացել է, երկու մարդ մահացել է: