Գերմանական BMW ընկերությունը կորոնավիրուսի պատճառով այս տարվա երկրորդ եռամսյակում 212 մլն եվրո է կորցրել, հաղորդում է AP-ը:

Ընկերությունը Չինաստանում վաճառքի վերականգնում է գրանցել:

Նշվում է, որ անցած տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը 1,48 մլրդ եվրոյի չափով շահույթ է ստացել:

Ընկերությունն արդեն վերսկսել է իր բոլոր գործարաններում աշխատանքը:

Ընկերության հայտարարության համաձայն՝ դրական միտում է նկատվել Չինաստանում, որտեղ անցած տարվա հետ համեմատ վաճառքը մեծացել է 17 տոկոսով: