Եվրասիական տնտեսական հանձնաժողովում` ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւի նախագահությամբ, մեկնարկել է մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման համապարփակ պլանի մշակմանն ուղղված փորձագիտական ​​խորհրդակցությունների շարքը:

Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման այս ռազմավարական ուղղությունները հաստատվել էին դեռ այս տարվա մայիսին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Առաջին քննարկման թեման Եվրասիական տնտեսական միությունում ռազմավարական պլանավորման եւ երկարաժամկետ կանխատեսման հարցերն են: Գիտական ​​համայնքի ներկայացուցիչների եւ փորձագետների լայն շրջանակի մասնակցությամբ բանավեճի ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացմանը նպաստելու մեխանիզմների ձեւավորմանը վերաբերող ռազմավարական ուղղությունների դրույթների կատարմանն ուղղված մոտեցումները` տնտեսության կանխատեսման մեթոդիկայի, ԵՏՄ-ի գիտատեխնիկական զարգացման կատարելագործմամբ, ինչպես նաեւ` մինչեւ 2035 թվականը Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակմամբ:

«Ներկայիս իրավիճակի բարդությունը տուբուլենտության մեջ է, որը կապված է համաշխարհային տնտեսության վերակառուցման, տեխնոլոգիական եւ համաշխարհային տնտեսաձեւի փոփոխության հետ, որում միտումները տեսանելի չեն, ինչը դժվարացնում է ավանդական տնտեսաչափական մոդելների օգտագործումը կանխատեսման համար: Այս իրավիճակում մենք պետք է սկզբունքորեն նոր մոտեցումներ փնտրենք ռազմավարական կանխատեսման համար»,- ասել է նախարար Գլազեւը: