Բրազիլիայի տված օրդերով Սիցիլիայի կղզում ձերբակալվել է իտալական մաֆիայի տխրահռչակ պարագլխի որդին՝ Լեոնարդո Բադալամենտին, հաղորդում է Reuters-ը:

60-ամյա Բադալամենտին, որը փախուստի էր դիմել Բրազիլիայից 2017 թվականին, հետախուզվում էր թմրանյութերի շրջանառության եւ բանկային խարդախությունների մեղադրանքով:

Նա ձերբակալվել է իր մոր տանը:

Նրա հայրը՝ Գաետանո Բադալամենտին, իտալական մաֆիայի պարագլուխն էր 1970-ական թվականներին: Նա է կազմակերպել ռադիոլրագրող Պեպինո Իմպաստատոյի սպանությունը 1978 թվականին Սիցիլիայում:

1987 թվականին ԱՄՆ-ում Բադալամենտի ավագին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի շրջանառության մեղադրանքով: Նա մահացել է Մասաչուսեթսի բանտում 2014 թվականին 80 տարեկան հասակում: