ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է  485.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.63 դրամ (ավելացել է  2.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.44 դրամ (ավելացել է 3.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ (ավելացել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 379.79 դրամ, ոսկի՝ 30,874.68 դրամ, պլատին՝ 14,220.55դրամ: