Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլի» փակ նիստ է սկսվել, որը տեւել է 3 ժամ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ օրակարգում է եղել մի հարց՝ ՍԴ դատավորի թեկնածուների հարցը:

Բոլոր 3 թեկնածուների անունները հայտնի են՝ Վահրամ Ավետիսյան, Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյան: Պատգամավորների կարծիքներն այդ հարցում տարբերվել են՝ նշեց Աղազարյանը:

«Մեր դաշինքի վերջնական դիրքորոշումը կհայտնի խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Մակունցը»,-նշեց Աղազարյանը: