ԱՄՆ-ը հայտարարել է 1979թ․ ի վեր Թայվան ամերիկյան բարձրաստիճան առաջին պաշտոնյայի այցի մասին: Պեկինն այս քայլը «խաղաղության եւ կայունության» դեմ սպառնալիք է անվանել:

Առողջապահության նախարար Ալեքս Ազարի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ աշխարհի երկու խոշորագույն տերությունների հարաբերությունները ընկել են մինչեւ պատմական նվազագույնի, հայտնում է AFP-ը:

Վաշինգտոնը շարունակում է մնալ Թայվանի զենքի առաջատար մատակարարը, բայց միշտ զգուշորեն է նրա հետ պաշտոնական կապեր պահպանել:

«Չինաստանը վճռականորեն դեմ է ԱՄՆ-ի եւ Թայվանի միջեւ պաշտոնական փոխանակումներին»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը՝ կոչ անելով չեղարկել այցը:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել միասնական Չինաստանի սկզբունքը` խուսափելու համար չին-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ խաղաղությանը եւ կայունությանն ուղղված լուրջ սպառնալիքից»։

Թայվանն ասել է, որ Ազարը կհանդիպի նախագահ Չայ Ին Վենի հետ:

«Ճիշտ ժամանակին այցը եւս մեկ վկայություն է Թայվանի եւ ԱՄՆ-ի միջեւ ամուր գործընկերության, որը հիմնված է վաղեմի բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Չայը Twitter-ում: