Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթի փողոցի ճամփեզրից գողացել են 12 եղևնի՝ համայնքին պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ նույն օրը, իրենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին Հագվի գյուղի 20 և 21 տարեկան երկու բնակիչ:

Պարզվել է` նրանք եղևնիները արմատախիլ են արել և իրենց «Մերսեդեսով» տեղափոխել Ստեփանավան:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:  Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: