Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդը կամ 10 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Այս թիվը ստացվել է հարցումներից՝ հիմնված հանրապետության ամբողջ տարածքում 9500 մարդու մոտ հակամարմինների ստուգման անալիզների վրա, որոնք իրականացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական աջակցությամբ, ասել է առողջապահության նախարար Ահմադ Ջավադ Օսմանին:

Հարցումների գնահատմամբ պարզվել է, որ բնակչության 31,5 տոկոսը վարակված է վիրուսով, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը Քաբուլում է, որտեղ վարակված է քաղաքի հինգ միլիոն բնակչության կեսից ավելին:

Սակայն մոտ 32 միլիոն մարդ ունեցող երկրում թեսթավորման հնարավորությունները սահմանափակ են, եւ նա պաշտոնապես հայտարարել է ընդամենը 36 000 վարակման եւ ավելի քան 1200 մահվան դեպքերի մասին:

«Վարակման երկրորդ ալիքը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, եւ մենք չենք կարող բացառություն լինել: Մենք կօգտագործենք այս հետազոտության արդյունքները, որպեսզի ավելի լավ նախապատրաստվենք հնարավոր երկրորդ ալիքին»,- ասել է Օսմանին: