Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Զոխուրիի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից:

Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության մեջ:

Աբաս Զոխուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Իրանի եւ Հայաստանի դարավոր պատմամշակութային կապերը պարտավորեցնում են ամրապնդել մեր հարաբերությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել կապի, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: