Ինդոնեզիայի իշխանությունները Բալիում 25 կանաչ կրիա են բաց թողել ծով այն բանից հետո, երբ նրանք փրկվել են որսագողերին բռնելու արդյունքում, հայտնում է Reuters-ը:

Վերջին տարիներին անհետացման սպառնալիքի տակ գտնվող կրիաների պոպուլյացիան զգալիորեն նվազել է՝ որսորդության, լողափին բնավորման տեղանքների կորստի, նրանց ձվերը չափազանց շատ հավաքելու եւ ձկնորսական ցանցերի մեջ ընկնելու պատճառով:

Փրկվել է ընդհանուր առմամբ 36 կրիա, մնացած 11-ին բաց կթողնեն հաջորդ շաբաթ:

Ինդոնեզիան դարձել է ծովային կրիաների միջազգային առեւտրի կենտրոն՝ բավարարելով պահանջարկը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալայզիան, Վիետնամը եւ Չինաստանը: Այս կրիաների առեւտրին մասնակցելու համար մինչեւ հինգ տարվա ազտազրկում է սպառնում: