Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռից, քանի որ ուղեկցորդուհին նրա դիմակը «վիրավորական» է համարել,- հայտնում է Fox News-ը:

Հարավային Ֆլորիդայից Արլինդա Ջոնսը ուղեւորվում էր Իլինոյս, նա ինքնաթիռ է բարձրացել «F---12» գրառմամբ դիմակով («F---12»-ը ժարգոնային լեզվում հայհոյանք է ոստիկանության հասցեին) եւ «Black Lives Matter» գրառմամբ շապիկով:

Ուղեկցորդուհին խնդրել է Ջոնսին ծածկել դիմակը: Ջոնսը հավաստիացնում է, որ բավարարել է նրա պահանջը:

Բայց շուտով ուղեկցորդուհին վերադարձել է եւ ասել, որ ավելի լավ է չտեսներ այս դիմակը: Ուղեւորուհին խնդրել է իրեն հանգիստ թողնել, որից հետո նրան դուրս են արել ինքնաթիռից:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ «Ջոնսը հրաժարվել է հետեւել վիրավորական դիմակը հանելու կամ ծածկելու անձնակազմի անդամի ցուցումներին, եւ չնայած ուղեւորը սկզբում կատարել է այդ պահանջը, հետագայում նա իրեն ոչ պատշաճ արտահայտություններ է թույլ տվել»։