«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Սարկիսովը հիշեցրել է, որ իր ընտանիքը հայտնել է հայերի կրած վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին: «Այդ առաջարկն ուժի մեջ է, եւ մենք դրանից չենք հրաժարվի»,-նշել է նա:  

«Միեւնույն ժամանակ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել Մոսկվայի ադրբեջանական բիզնես համայնքի կողմից համարժեք քայլերի բացակայությունը: Չկիսելով հայերի եւ ադրբեջանցիների հավասար պատասխանատվության մասին կարծիքը Մոսկվայի վերջին իրադարձությունների համար, համարում եմ դրանք հավասար սեփական ունեցվածքի եւ մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության առումով»,-ասել է Սարկիսովը:

«Կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը կըմբռնեն սթափ դատող մարդիկ՝ անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից ու քաղաքական հայացքներից»,-եզրափակել է գործարարը: