Ռեդինգթոն-շորսից 47-ամյա Ջեյսոն Կոպենհեյվերին մեղադրում են հարձակման եւ խուլիգանության մեջ: USA.one-ի փոխանցմամբ՝ նա ռեստորանում ստիպել է երեխային հանել դիմակը, շատ մոտեցել է նրան եւ դեմքին շնչելով ասել է. «Հիմա դու կորոնավիրուս ունես»:

Կոպենհեյվերը Ricky T's գրիլ-բարում է մոտեցել երեխային: Կոպենհեյվերը երեխային հարցրել է, թե արդյո՞ք նա միշտ է դիմակ կրում: Դրական պատասխան ստանալուց հետո կասկածյալը տղային ասել է, որ հանի դիմակը եւ սեղմի իր ձեռքը: Երբ երեխան հրաժարվել է, տղամարդը, մոտեցնելով իր դեմքը, ասել է. «Հիմա դու կորոնավիրուս ունես»: Երեխան պնդում է, որ տղամարդն այնքան մոտ է կանգնել, որ նրա թուքն իր դեմքին է ընկել: Ձերբակալման մասին հայտարարության մեջ ոստիկանության կողմից չի նշվել երեխայի տարիքը: Կոպենհեյվերն ասել է, թե ինքը չգիտի՝ իր մոտ կորոնավիրուս կա, թե ոչ, եւ երբեւէ թեսթ չի հանձնել: