Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին իրազեկումը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա` մայիսի 16-ի որոշմամբ, ընդունվել է ի գիտություն ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի մայիսի 13-ի  իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջին 3 տարում սա երկրորդ դեպքն է, որ ՀԱԿ-ին թույլ են տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: