Samsung Electronics Co Ltd-ը ներկայացրել է Galaxy Note նոր սմարթֆոնը, հաղորդում է Reuters-ը: 

Նախորդ մոդելը՝ S20-ը, թողարկվել էր փետրվարին՝ պանդեմիայից առաջ:Սակայն այդ ժամանակ ընկերությունն առաջին տեղը զիջում էր չինական Huawei-ին, քանի որ մարդիկ տնտեսական դժվարությունների ժամանակ նախընտրում են ավելի էժան մոդելներ:

Նոր Note 20-ը հագեցած է 6,7 դյույմանոց էկրանով,5G-ով եւ  S-Pen-ով:

Այն վաճառքի կհանվի օգոստոսի 21-ին գրեթե 70 երկրներում: ԱՄՆ-ում այն կվաճառվի 999 դոլարով: