Լիբանանի հարցով հատուկ դատարանը հետաձգել է 2005 թվականի ռմբակոծության գործով դատավճռի կայացումը, որի հետեւանքով սպանվել էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Ալ Հարիրին:

Դատարանը այս ուրբաթ օրը պետք է վճիռ կայացներ Հարիրիի մահվան մեջ մեղադրվող չորս մարդու եւ եւս 21 մարդու գործով: Սակայն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով նիստը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 18-ը:

Որոշումը կայացվել է «օգոստոսի 4-ին Բեյրութը ցնցած ավերիչ պայթյունի անթիվ զոհերի եւ Լիբանանում եռօրյա սգի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասված է դատարանի ռեեստրի հայտարարության մեջ: