Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման,  նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

worldometers.  կայքի տվյալների համաձայն՝ օգոստոսի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 357, մահացության ցուցանիշը՝ 260:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 357

2. Ռուսաստան – 5938

3. Իրան - 3775

4. Ադրբեջան – 3267

5. Թուրքիա – 2797

6. Վրաստան – 300

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 260

2. Իրան – 212

3. Ռուսաստան – 99

4. Թուրքիա – 69

5. Ադրբեջան – 47

6. Վրաստան – 4

Նշենք,  որ Հայաստանում օգոստոսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է, մահվան դեպքերինը՝ 998:

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 850, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 192-ով):