Տեսախցիկը ցույց է տալիս ավերումների հետքեր, երաժշտության ֆոնին լսվում են կոտրված ապակու հավաքման ձայներ:

Փյունիկ-քաղաք՝ այսպես են տեղացիները անվանում իրենց մայրաքաղաքը: Ըստ տեղի պատմաբանների՝ Լիբանանի ողջ պատմության ընթացքում մայրաքաղաքը յոթ անգամ համարյա ամբողջությամբ սրբվել է երկրի երեսից, բայց ամեն անգամ վերականգնվել է:

Ահա թե ինչու են Բեյրութն անվանել փյունիկ թռչուն, որը հառնում է ավերակներից եւ մոխիրներից: