Կորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի արեւմուտքում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Գուջարաթի Ահմեդաբադ քաղաքի «Շրեյ» հիվանդանոցում:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ուղարկվել 15 մեքենա: Հրդեհը մեկուսացվել է վերակենդանացման բաժանմունքում եւ մարվել է ընդամենը կես ժամվա ընթացքում:

Նշվում է, որ 35 պացիենտներ ուղարկվել են այլ հիվանդանոցներ:

Ըստ Գուջարաթի կառավարության ներկայացուցչի՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է։