ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՆ-ի կողմից Հերոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ է արել աշխարհի երկրներին հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, հայտնում է MK-ն:

Նա նշել է, որ իր գոյության առաջին իսկ օրվանից ՄԱԿ-ը անհրաժեշտ է համարել ոչնչացնել միջուկային զենքը: Սակայն այդ նպատակին հասնել դեռ չի հաջողվել, ասել է Գուտերեշը: Նրա խոսքերով՝ միջուկային զենքի վերահսկման նախկինում կնքված պայմանագրերը այժմ ոչնչացման եզրին են:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, որ միջուկային դիմակայության ռիսկերը վերջերս մեծացել են, իսկ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է: