Lufthansa ավիաընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում 2 մլրդ դոլարի վնաս է կրել կորոնավիրուսի պատճառով, գրում է Bloomberg-ը:

Ընկերությունը մտադիր է կրճատել իր անձնակազմը գրեթե 22 000-ով, քանի որ կրճատում է նաեւ իր ինքնաթիռների թիվը՝ մինչեւ 100 միավոր՝ ծախսերը կրճատելու եւ Գերմանիայի կառավարությունից ստացած 9 մլրդ եվրոյի չափով օգնությունը հատուցելու նպատակով:

«Մենք պահանջարկի մեծացման վերադարձ չենք ակնկալում ինչեւ 2024 թվականը»,-ասել է ընկերության ղեկավար Քարսթեն Սպորը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ընկերության անձնակազմը կրճատվել է 8300-ով՝ համեմատած անցած տարվա հետ: Բացի այդ, ընկերությունը ներկայացրել է քայլեր իր մենեջմենթի եւ 1000 գրասենյակների 20 տոկոսի կրճատման հարցով: