Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի ՌԴ եւ Ուկրաինայի գլխավոր դատախազներին՝ հետաքննելու «ձերբակալված զինյալների» հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Բելթա»-ն:

«Այդ պարապ զրույցները վերացնելու համար ես Ուկրաինայի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներին կխնդրեմ Մինսկ գալ: Ես երեկ այդ հարցով երկար զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Իմ դիրքորոշւմը պարզ է. մենք ունենք օրենքներ, նրանք իրավախախտումներ են կատարել Բելառուսի տարածքում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ դա լուրջ խնդիր է, որին պետք է վերջ դրվի:

Լուկաշենկոն նշել է, որ այդ թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: «Պետք չէ բղավել հեռուստացույցով: Այս դեպքում արկղը չի օգնի: Կգործենք բացառապես օրենքով: Հարցի քաղաքականացում չի կարող լինել»,-հավելել է նա: