Կառավարության շենքի դիմացից այսօր՝ օգոստոսի 6-ին, Եկմալյան փողոցի բնակիչներից մեկին Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկեցին:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ քաղաքացին պատշաճ կերպով դիմակ չէր կրել, ինչի պատճառով էլ նրան բերման ենթարկեցին:

Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի բնակիչները արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում: