Փաշինյանը պետք է միջամտի, որ մենք կարողանանք մեքենաներով գնալ Ռուսաստան: Այս մասին այսօր՝օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց իրավապաշտպան, ՌԴ քաղաքացի Դավիթ Հարությունյանը, ով արդեն երկար ժամանակ շատ այլ ՌԴ քաղաքացիների հետ եկել են Հայաստան և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:

Նա նշում է, որ երկար ժամանակ է այս խնդրով դիմել են վարչապետ Փաշինյանին, ով խոստացել է խնդրին լուծում տալ, բայց մինևչ օրս դեռ չի լուծվել: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է մեքենաներով Վրաստանով անցնե Ռուսաստան, սակայն դա կլինի, եթե վարչապետը խնդրին միջամտի:

«Կառավարությունից Հայկ Շահբազյանին ենք ներկայացրել խնդիրը ու ասել, որ նորից վարչապետին ներկայացնի: Մեզ միայն թույլտվություն է պետք, մնացած ֆինանսական բոլոր խնդիրները ինքներս կլուծենք՝ պահպանելով անվստանգության, ինչպես նաև հակահամաճարակային բոլոր կանոնները, եթե մենք մեր մեքենաներով գնանք, այդպես ավելի քիչ կլինի վարակի տարածման հավանականությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը