Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ մանրամասները կհայտնեն առաջիկայում։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նախքան ձերբակալությունը նրանից պահանջել են, որ հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում եւ ինքը չի կարող ստորագրել դրա տակ:

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ. Hraparak.am