Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ինը անդամներ (խորհրդարան) վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով եւ բուժում են ստանում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինը պատգամավորներ բուժում են ստանում COVID-19-ի (նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության) դեմ: Խորհրդարանի 35 աշխատակիցներ նույնպես բուժում են ստանում»,- նրա խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը:

Շենթոպը հայտնել է, որ «նրանցից հինգը տնային բուժում են անցնում, իսկ չորսը հոսպիտալացվել են»:

Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել է մարտի 10-ին: Մինչ օրս երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 236 000-ը, մահացել է 5784 մարդ, ապաքինվել է 219 506 պացիենտ: