Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհիների հետ ամուսնացած ամերիկացիների են ձերբակալել, հաղորդում է Բելթան:

Նա նշել է, որ իրավապահ մարմինները երկրում ապակայունացում թույլ չեն տվել եւ հայտնաբերել են կասկածելի անձանց: Նա նկատել է, որ շատ սադրիչների հաջողվել է ձերբակալել շնորհիվ քաղաքացիների զգոնության:

«Խոստովանում եմ, որ մենք չգիտենք՝ ինչի են նրանք ունակ: Մենք նույնիսկ չգիտենք՝ ով են նրանք: Կամ ՆԱՏՕ-ականներ են, կամ Ուկրաինայից ինչ-որ մեկը մեզ ճնշում է, կամ մեր արեւելյան եղբայրներն են մեզ շատ «սիրում». մենք չգիտենք: Բելառուսի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում»,-նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ձերբակալվել են ամերիկյան անձնագրերով անձինք, ովքեր ամուսնացած են ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհիների հետ: