Երեւանի քաղաքապետը կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ թողել է քաղաքացիներին սպաառնալիքի հետ դեմ առ դեմ: Այս մասին, օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետը չգիտի, թե ինչ է կատարվում քաղաքում եւ մեկուսացել է ինչ-որ տեղ, թողել քաղաքացիներին: «Երեւանցիները պետք է սպառնալիքն իրենց ուժերով եւ իրենց միջոցներով հաղթահարեին»,-ասաց նա: