ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 6-ին, կազմել է  485.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.37 դրամ (նվազել է  0.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.27 դրամ (ավելացել է 1.83դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.62 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 420.31 դրամ, ոսկի՝ 31,948.88դրամ, պլատին՝ 15,052.94դրամ: