Մեզ համար անընդունելի են իշխանությունների հայտարարությւոններն այն մասին, որ եթե Երեւանի կենտրոնում բնակվող քաղաքացիները գույքահարկի բարձրացումից հետո չկարողանան վճարել, ապա թող վաճառեն այն եւ տեղափոխվեն մայրաքաղաքի ծայրամասեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

Նա հարց ուղղեց, թե ում կարող են նրանք վաճառել Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանները: «Եկեք պատկերացնենք՝ ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ տուն գնել Երեւանի կենտրոնում: Հավանաբար, նրանք, ովքեր պարգեւավճարներ են ստանում»,-ասաց նա: «Գույքահարկի բարձրացման ամենածանր բեռը կընկնի Երեւանի բնակիչների վրա»,-եզրափակեց Պեոչեկյանը: