Եվրամիությունը 33 մլն եվրոյի չափով օգնություն կտրամադրի Լիբանանին Բեյրութի պայթյունից հետո վերականգման համար: Այս մասին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է DW-ը:

Ավելի վաղ ԵՄ-ն հարյուրավոր մասնագետների ու բժշկական սարքավորումներ էր ուղարկել Լիբանան:

Լյայենը հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է մասնագետների հավելյալ խումբ ուղարկել:

Բացի այդ, նա եւ Լիբանանի վարչապետը քննարկել են երկրի վերականգնման պրոցեսում ԵՄ-ի կողմից երկարաժամկետ աջակցության տրամադրման հնարավորությունը: