ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը՝ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ  ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում»։

Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում քրգործից