Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմատիկ աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը,հաղորդում է HighTech+-ը:

Գեյթսը կորոնավիրուսից մահացության մակարդակը համեմատել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացման պատճառով մահացության աճի հետ: 2100 թվականին, նրա խոսքով, կլիմայի փոփոխությունը կարող է 5 անգամ ավելի մահացու լինել, քան SARS-CoV-2-ը, գրում է BI-ը:

«Որքան էլ որ սարսափելի է պանդեմիան, կլիմատիկ փոփոխությունները կարող են ավելի վատ լինել: Առաջիկա 40 տարում գլոբալ ջերմաստիճանի աճը կբարձրացնի ամբողջ աշխարհում մահացությունը՝  100 000 բնակչին բաժին ընկնող 14 մահվան դեպ, իսկ դարի վերջին, եթե էմիսիայի աճը մնա բարձր, կլիմատիկ փոփոխությունները կհանգեցնեն 100 000 բնակչին բաժին ընկնող եւս 73 մահվան դեպքերի»,-իր բլոգում գրել է Microsoft-ի հիմնադիրը:

Նա նաեւ նշել է, որ տնտեսությանը եւս նման հզոր հարված կհասվի, եւ կառավարությունները ստիպված կլինեն 10 անգամ ավելի շատ միջոցներ ծախսել էկոլոգիական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: