Աբխազիան եւ Ռուսաստանը օգոստոսի 7-ից կվերականգնեն երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Աբխազիայի երկաթուղիներ»-ի տնօրենի տեղակալ Ալհաս Վարտագավան:

Նշվում է, որ օգոստոսի 7-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգից Սուխում չվերթը:

Օգոստոսի 15-ից կաշխատի Տուապսե-Գագրա առաջին գնացքը:

Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ սահմանը բացվել է օգոստոսի 1-ին: