Իտալիայի Քաղավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է չեղյալ հայտարարել իռլանդական ցածր գներով Ryanair ավիաընկերության թռիչքների թույլտվությունը երկիր` համավարակի հետ կապված անվտանգության կանոնների խախտման պատճառով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես նշվում է կարգավորողի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, ավիափոխադրողը պարբերաբար խախտում է Իտալիայում COVID-19-ի տարածման կանխմանն ուղղված կանոնները:

ENAC-ը կարող է պարտավորեցնել Ryanair-ին լրացնել թռիչքները միայն կիսով չափ, սակայն հետագա խախտումները կարող են պատճառ դառնալ, որպեսզի ավիաընկերությունը զրկվի իտալական օդանավակայաններում աշխատելու իրավունքը:

Ryanair-ում հերքել են իտալական կարգավորողի մեղադրանքները, գրում է Euronews-ը: «Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք ուղեւորների շփումները ինչպես մեր ինքնաթիռներում, այնպես էլ օդանավակայաններում»,- նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: