Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 157-ի: Նման տվյալներ է ներկայացրել Լիբանանի առողջապահության նախարարությունը, հաղորդում է BBC-ը:

Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ տնային կալանքի տակ է առել պահեստի անվտանգության եւ պահպանման համար պատասխանատու անձանց: Հետաքննություն է ընթանում:

Կառավարությունը քննչական կոմիտեին 4 օր է տվել մեղավորներին հայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ պայթյունի պատճառը պաշտոնյաները նշել են 2750 ամիակային սելիտրան, որը պահվում էր պահեստներից մեկում ավելի քան 6 տարի: