Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները կանջատեն ջուրն ու էլեկտրականությունը տներում, որտեղ մեծ երեկույթներ են անցկացվում, հաղորդում է BBC-ը:

Նա ասել է, որ տնային երեկույթները վերածվել են գիշերային ակումբների, եւ դրանք վտանգ են ներկայացնու հասարակության համար:

Կալիֆոռնիայում շարունակում են աճել կորոնավիրուսի դեպքերը: Լոս Անջելեսում գրանցվել է վարակման 197 912 դեպք: