2020 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 25 միլիարդ 469.2 միլիոն դրամ է կազմել, այսինքն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 90.3 տոկոսը: 

Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից: Ամիսների կտրվածքով պատկերը հետեւյալն է. հունվարը` 2406.7; փետրվար` 2185.3; մարտ` 2352.9; ապրիլ` 2633.3; մայիս` 3207,5; հունիս` 12683.5 միլիարդ դրամ: Գյուղատնտեսական մթերքների ներմուծման-արտահանման ցուցանիշները 2020 թվականի հունվար-մարտին (ըստ նախարարության նշված ժամանակահատվածի) հետեւյալն են. ներմուծում` 9184 միլիարդ դրամ, արտահանում` 1252.2 միլիարդ դրամ: Արտահանումը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 98 տոկոսը, իսկ ներմուծումը` 163.3 տոկոսը:

Առաջին կիսամյակում Արցախից հիմնականում պատրաստի սննդային արտադրանք էր արտահանվում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրա արտահանումն աճել է 153.8 տոկոսով: