Պայթյունից հետո Բեյրութի նավահանգստի անհայտ կորած աշխատողը ողջ է գտնվել ծովում պայթյունից գրեթե 30 ժամ անց, հայտնում է Al-Arabia-ն` վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները:

Ամին Ալ-Զահեդը, որի լուսանկարը հրապարակվել էր անհայտ կորածների որոնման համար ստեղծման էջին Instagram-ում, հայտնաբերվել է Միջերկրական ծովում արնաշաղախ վիճակում:

Նա տեղափոխվել է  Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանական հիվանդանոց Բեյրութում այն բանից հետո, երբ փրկարարական թիմը նրան դուրս էր բերել ջրից: Սակայն տուժածի ընտանիքին չի հաջողվել կապ հաստատել նրա հետ: