Ավստրալիայի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել, որոնք մեղադրվում են Մելբուրնում կարանտինի դեմ բողոքի ցույց անցկացնել ծրագրելու համար: Սա անսովոր քայլ է մի իրադարձություն դադարեցնելու համար, որը իշխանությունների խոսքով, «կյանքը վտանգի կենթարկի»:

Ուրբաթ ոստիկանությունը հայտնել էր, որ 40 տարեկան երկեւ տղամարդ ձերբակալվել էր այն բանից հետո, երբ առգրավվել էին նրանց բջջային հեռախոսներն ու համակարգիչները. երկուսի դեմ էլ պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի:

Զույգը ձերբակալվել էր հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցի հետաքննությունից հետո, որը նախատեսված էր կիրակի օրը Մելբուրն քաղաքում, AFP-ին հայտնել են ոստիկանությունից:

Հանրահավաքը կխախտեր լայնածավալ կարանտինը Մելբուրնում, որն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրը: Բնակիչներին արգելվում է դուրս գալ, բացառությամբ աշխատանքի գնալու, սպորտով զբաղվելու կամ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար:

Ուրբաթ վիկտորիա նահանգում, որի մեջ մտնում է նաեւ Մելբուրնը, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք, իսկ այս շաբաթ մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել: