Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի մոտ կորոնավիրուսի է ախտորոշվել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան տնային կալանքի տակ է առել, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ նրա մոտ լուրջ ախտանիշներ չկան:

Նախկին նախագահը կալանքի տակ է գտնվում՝ կապված վկաներին կաշառելու գործի հետաքննության հետ:

Գերագույն դատարանի որոշումից հետո նրա աջակիցներն ու հակառակորդները հավաքվել են երկրի մայրաքաղաք Բոգոտայում:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն՝ Ուրիբեի պրոտեժեն, հայտարարել է, որ հավատում է նախկին նախագահի անմեղությանը: