Իտալացի գիտնականները պարզել են, որ Մարսի եւ Լուսնի վրա ստորգետնյա թունելները կարող են հիանալի վայր դառնալ ապագա գաղութների կառուցման համար, հաղորդում է HighTech+-ը:

Լուսնի եւ Մարսի մակերեսների լուսանկարները, որոնք արվել են տիեզերական զոնդների միջոցով, գիտնականներին թույլ են տվել ուսումնասիրել լավայի խողովակները: Դրանց վրա նրանք նկատել են ձգված դատարկություններ եւ փլուզված ոլորուն հատվածներ: Իտալացի հետազոտողների խոսքով՝ դա իդեալական վայր է Երկրի սահմաններից դուրս ստորգետնյա տարածքների ուսումնասիրության համար:

Գիտնականները չափել են եւ հայտնաբերել, որ Մարսի եւ Լուսնի լավային խողովակները համապատասխանաբար 100 եւ 1000 անգամ լայն են Երկրի լավային խողովակներից, որոնց տրամագիծը միջինում կազմում է 10-30 մ: