«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի առաջին մաս.

Ինչո՞ւ էիք դուք լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ:

Ի՞նչն էր ձեզ խանգարում խոսել:

2018թ. շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին: Եւ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ:

Իսկ ո՞րն էր լուծումը:

Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը: Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք: