Չինաստանի արտգործնախարարությունը կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերին` WeChat եւ TikTok հավելվածների չինացի սեփականատերերի հետ ԱՄՆ-ի գործարքներն արգելելու մասին:

Պեկինը կպաշտպանի չինական բիզնեսի օրինական իրավունքներն ու շահերը, եւ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար, լրագրողներին ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

«ԱՄՆ-ն ազգային անվտանգությունը եւ պետական ​​իշխանությունը որպես պատրվակ է օգտագործում ոչ ամերիկյան բիզնեսներին ճնշելու համար: Դա պարզապես հեգեմոնիկ պրակտիկա է: Չինաստանը կտրականապես դեմ է դրան»,- ասել է նա:

Չինացի պաշտոնյայի խոսքով ՝ Միացյալ Նահանգները զոհաբերում են օգտատերերի եւ ընկերությունների շահերը եւ մասնակցում են քաղաքական մանիպուլյացիային եւ ճնշումներին: Նրանք «կկորցնեն իրենց բարոյական գերակայությունը միայն իմիջի խաթարման եւ վստահության դեֆիցիտի պատճառով»,- նշել է նա: