Ամերիկացուն գրեթե 50 տարի հաջողվել է թաքնվել արդարադատությունից: Կես դար անց Նյու Մեքսիկոյի ոստիկանությունը ձերբակալել է 77-ամյա տղամարդուն:

Լուիս Արչուլետան փախուստի է դիմել բանտից 1974 թվականին: Նրան գտել է սպան, ում նա վիրավորել է 1971 թվականին, հաղորդում է Americaru-ն:

«Ես ուրախ եմ, որ վերջապես բռնեցի նրան»,-ասել է նա:

Արչուլետան ապրում էր կնոջ հետ, ով մինչ այդ չգիտեր նրա քրեական անցյալի մասին: Մոտ ժամանակներս նրան կարտահանձնեն Կոլորադո, որտեղ կդատեն նրան:

ՀԴԲ տվյալներով՝ 1973-ին տղամարդը դատապարտվել էր Չինկվանտայում կազմակերպած հրաձգության համար: 1977-ին նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել: Կոլորադոյի շրջանային դատարանը հունիսի 30-ին կրկին դաշնային օրդեր է տվել Արչուլետայի ձերբակալության համար, որի գործողության ժամկետը լրացել է 2018 թվականին: