Cadillac ընկերությունը վերջապես ներկայացրել է նորույթ, որի մասին խոսվում է անցած տարվանից․ Lyriq առաջին էլեկրտական քրոսովերը, որը 80-85 տոկոսով պատրաստ է սերիական արտադրության համար։ Մեծամասամբ ներկայացվել է մոդելի տեխնիկական համալրումն ու դրա դիզայնը, սակայն լռել են էլեկտրաքարի ուժային կարգավորման եւ դրա դինամիկ բնութագրիչների մասին, հաղորդում է Motor-ը։

Առաջին սերիական էլեկտրաքարի հիմքում ընկած է General Motors-ի նոր պլատֆորմը, որը մշակվել է հատուկ էլեկտրական ուժային կարգավորմամբ ավտոմեքենաների համար։ Դրա հիմնական կառուցվածքային տարրը Ultium նորարարական մարտկոցն է, որը տեղադրված է այնպես, որ ապահովի քրոսովերի ծանրության ցածր կենտրոնն ու  քաշի գրեթե իդեալական բաշխումը։

Մարտկոցի ծավալը ժամում 100 կիլովատ է, ինչն ապահովում է շուրջ 483 կմ երթ․ համեմատության համար նշենք, որ Tesla Model X Long Range Plus-ը մեկ լիցքավորմամբ անցնում է 565 կիլոմետր, այնպես որ Lyriq-ը զիջում է մրցակցին։ Այլ բնութագրիչներով համեմատերը դեռեւս վաղ է, քանի որ Cadillac-ը չի բացահայտում ո՛չ ուժային կարգավորման հզորությունը, ո՛չ քրոսովերի դինամիկ բնութաֆրիչները։ Նախնական տվյալներով՝ Lyriq-ը շուկայում կհայտնվի 2021 թվականին եւ կդառնա GM էլեկտրամոբիլների ապագա շարքի ֆլագմանը։