Կորոնավիրուսի պանդեմիան ծնկի բերեց համաշխարհային աշխատաշուկան։ Այս օրերին և՛ աշխատողները, և՛ գործատուները մտածում էին եղած աշխատատեղերն ու աշխատանքը պահպանելու մասին, իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին խոսք լինել անգամ չէր կարող։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այստեղ նույնպես կան բացառություններ, որոնք էլ հենց ժամանակի ընթացքում դառնում են ոլորտի լոկոմոտիվը։ Այդպիսի բացառություններից է «Վեգա» ընկերությունը, որն անգամ այս բարդ իրավիճակում ոչ միայն չփակեց իր աշխատատեղերը, այլև ստեղծեց բազմաթիվ նորերը։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխատաշուկայում ավելացավ ևս 20 աշխատատեղ։ Ի դեպ, «Վեգա»-ի ավելի քան 1025 աշխատատեղերից 400-ում մարդիկ զբաղված են արտադրության ոլորտում։ Ընկերության արտա դրած բարձրորակ կահույքի համբավը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով մեկ։ Ի դեպ, շուտով առաջին խմբաքանկը կարտահանվի նաև արտասահման։ Մի նվաճում էլ կա՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող ներկման արտադրամասը։

Հիշեցնենք, որ «Վեգա»-ն հանդիսանում է էլեկտրատեխնիկայի և կահույքի հայաստանյան շուկայի առաջատար՝ ներկայացնելով այնպիսի անվանի ապրանքանիշեր, ինչպիսիք են LG, Samsung, Sony, Electrolux, Philips, Delonghi, Braun, Kenwood, Skyworth, Berg, Hansa, Bosch և այլն։