ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում Բեյրութի պայթյունի անկախ հետաքննություն անցկացնել` պնդելով, որ «տուժածների` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչերը պետք է լսելի լինեն», հայտնում է AP-ն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը մատնանշել է միջազգային հանրության կողմից Լիբանանին ցուցաբերվող օգնության «ակտիվացման» անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ Լիբանանը «եռակի ողբերգության է բախվել` սոցիալ-տնտեսական ճգնաժամի, COVID-19-ի եւ ամոնիումի նիտրատի պայթյունի», որը ավերեց մայրաքաղաքն օգոստոսի 4-ին:

Քոլվիլը նաեւ կոչ է արել հարգել աղքատներին եւ բնակչության առավել անապահով շերտերին Բեյրութի եւ Լիբանանի վերականգնման գործընթացքում եւ կոչ է արել լիբանանյան առաջնորդներին «հաղթահարել քաղաքական փակուղին եւ քննարկել ժողովրդի դժգոհությունը»: